Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփի գլխավոր խնդիրը

Թրամփի գլխավոր խնդիրը
29.05.2017 | 13:17

ԱՄՆ նախկին սենատոր Ռիկ Սանտորումը, որ հավակնում էր Հանրապետական կուսակցությունից մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, բայց պարտվեց Դոնալդ Թրամփին, հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը կարող էր նորմալ աշխատել, եթե նախագահը դադարեցներ Twitter-ում գրառումներ կատարելը: «Եթե դու ամեն օր գրում ես Twitter-ում և բողոքում ես ԶԼՄ-ներից, քո հանդեպ վերաբերմունքից, շեղվում ես և չես կարողանում աշխատել: Ահա, թե ինչ եմ ուզում ասել»,-հայտարարել է Սանտորումը CNN հեռուստաալիքի եթերում:


«Հույս ունեմ, որ վերջին 10 օրերը նախագահին ցույց տվեցին, որ եթե չես շեղվում, հետևում ես որոշակի սցենարի, կենտրոնանում ես քաղաքականության վրա և աշխատում այն ամենի վրա, ինչի մասին խոսվել է քարոզարշավի ժամանակ, կարող ես հիանալի նախագահ լինել»,- հավելել է նա:


Թրամփն իր առաջին արտասահմանյան շրջագայության ժամանակ Twitter-ում միայն չեզոք հաղորդագրություններ է գրել, բայց ԱՄՆ վերադառնալուց հետո հերթական անգամ խստորեն քննադատել է ԶԼՄ-ներին:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ