Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

«Ծառուկյան» դաշինքի 3 պատգամավորների լիազորությունները դադարեցվեցին

«Ծառուկյան» դաշինքի 3 պատգամավորների լիազորությունները դադարեցվեցին
29.05.2017 | 23:26

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության երեք պատգամավորների՝ Հարություն Ղարագյոզյանի, Խաչիկ Մանուկյանի և Արտյոմ Ծառուկյանի լիազորությունները դադարեցվեցին՝ արձանագրությունն ԱԺ նախագահն արդեն ստորագրել է և պատճեններն ուղարկել ԿԸՀ։

Հրաժարականի դիմումներ երեք պատգամավորները դեռևս մայիսի 2-ին էին ներկայացրել ԿԸՀ, հրաժարվելով մանդատներից, սակայն, հաջորդ օրը գնացել էին ԿԸՀ և պահանջել իրենց մանդատները: Թե ինչու նրանք երկրորդ անգամ ինքնաբացարկի դիմում ներկայացրին, չեն պարզաբանել: ԿԸՀ-ն մեկ շաբաթում պետք է տեղեկացնի, թե ովքեր են նրանց փոխարինելու:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ