Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պուտինը Մակրոնին հրավիրել է Ռուսաստան

Պուտինը Մակրոնին հրավիրել է Ռուսաստան
29.05.2017 | 23:40

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է Ռուսաստան: «Նա հիշեցրեց, որ Պյոտր Առաջինը մի քանի շաբաթով հյուրընկալվել է Ֆրանսիայում, և, ինչպես հայտնի է, դիվանագիտական աշխարհում ամեն ինչ արվում է փոխադարձելիության հիմքի վրա: Ես նույնպես պարոն նախագահին հրավիրում եմ Ռուսաստան»,- ասել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ Մակրոնը կկարողանա մի քանի շաբաթով հյուրընկալվել Մոսկվայում:


Վերսալում տեղի է ունեցել Մակրոն-Պուտին հանդիպումը, որը տևել է մոտ երեք ժամ: Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամլո ասուլիսով:

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ