Մայիսի 19-27-ը ՈՒկրաինայի Խերսոն քաղաքում անց կացվեց «Մելպոմենա Տավրիի» միջազգային թատերական 19-րդ փառատոնը։ Ինն օրվա ընթացքում կայացավ 36 ներկայացում։ Մասնակից երկրների շարքում էին Պորտուգալիան, Լեհաստանը, Լիտվան, Ռումինիան, Հունգարիան, Ֆրանսիան, Հայաստանը, Բելոռուսը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «ԼՅՈՒ-ԲՈՖ» ներկայացումն ընդգրկված էր փառատոնի մրցութային ծրագրում։ Ներկայացումն արժանացավ ջերմ ընդունելության, ոտնկայս ծափողջույնների և բարձր գնահատանքի։
Ամփոփվեցին փառատոնի արդյունքները։ Փառատոնի ժյուրիի որոշմամբ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Լյու-բոֆ» ներկայացումը հաղթող ճանաչվեց որպես Կամերային բեմի լավագույն ներկայացում, իսկ դերասան Արման Նավասարդյանը դարձավ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգի հաղթող։
Փառատոնի մասնակցությունն իրականացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության հովանավորությամբ։
Lուսանկարը` George Byanov-ի ֆեյսբուքյան էջից։