ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սիպիլի և Անդրե Սիմոնյանի նոր երգը

Սիպիլի և Անդրե Սիմոնյանի նոր երգը
01.06.2017 | 17:58

«Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագրի նախաձեռնությամբ հունիսի 2-ին՝ ժամը 13:00-ին, «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի կունենա պոլսահայ երգչուհի Սիպիլի և «The beautified project» ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդես–ասուլիսը։


Ասուլիսին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերգեյ Սրապիոնյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը, երգի ստեղծագործական կազմը։ Նախաձեռնությանն աջակցել են հոլանդական «Բրուններա» հիմնադրամը և «Տերյան» մշակութային կենտրոնը։
«Քեզ եմ երգելու» երգը հայրենադարձության կոչ է՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը և ամփոփում է այն բոլոր զգացումները, որ ունենում է հայրենի հողի վրա առաջին անգամ ոտք դնող յուրաքանչյուր հայ։ Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, գործիքավորումը՝ Կարեն Անանյանի, տեսահոլովակի ռեժիսոր՝ Դավիթ Այվազյան։

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ