Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքերը լափել են Սիրիա ուղարկած USAID-ի մարդասիրական օգնությունը

Թուրքերը լափել են Սիրիա ուղարկած USAID-ի  մարդասիրական օգնությունը
02.06.2017 | 00:36

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում։ ԱՄՆ պետական USAID գործակալությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ թուրքական կազմակերպությունները, որոնց միջոցով ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն էր ուղարկում Սիրիա, տարիներ շարունակ թալանել են ծրագրի փողերը։ Ընդհանուր առմամբ ամերիկյան հարկատուներից և կառավարությունից թուրքերը գողացել են հարյուրմիլիոնավոր դոլարներ։ Բացահայտումից հետո բոլոր իրականացվող ծրագրերը կասեցվել են։


Փաստորեն, Թուրքիան մի ձեռքով Սիրիան դարձնում է արյան ծով, մյուսով թալանում է մարդասիրական օգնությունը, որն ուղարկվում է ԱՄՆ-ից։
Վստահ եմ, թուրքերը սա էլ են մարսելու։


Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ