Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփի վարչակազմը Գերագույն դատարանին կոչ է անում վերականգնել միգրացիոն սահմանափակումները

Թրամփի վարչակազմը Գերագույն դատարանին կոչ է անում վերականգնել միգրացիոն սահմանափակումները
02.06.2017 | 20:35

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է արել Գերագույն դատարանին անհապաղ վերականգնել ժամանակավոր սահմանափակումները վեց մահմեդական երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի նկատմամբ՝ պնդելով, որ դա ավելի ապահով կլինի ԱՄՆ-ի անվտանգության համար։

Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի նկատմամբ միգրացիոն սահմանափակումների հրամանագիրը Թրամփը ստորագրել էր մարտի սկզբին, ինչպես հունվարի վերջին ստորագրված հրամանագիրը, որով այդ երկրների թվում ընդգրկված էր նաև Իրաքը, արգելափակել է նահանգային դատարանն անորոշ ժամկետով՝ խտրական համարվելով: Կառավարությունը երկու հրատապ հայտարարություն է ներկայացրել՝ խնդրելով չեղյալ համարել այդ վճիռները: Վարչակազմի խնդրանքը բավարարելու համար պահանջվում է Գերագույն դատարանի 9 դատավորներից առնվազն 5-ի համաձայնությունը:

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ