Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անահիտ Ադամյանը՝ «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթի հաղթող

Անահիտ Ադամյանը՝ «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթի հաղթող
02.06.2017 | 20:42

Արտեկում կայացել է «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլը, հաղթել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Անահիտ Ադամյանն ու Արինա Պետրովան: Մրցույթի 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելի ներկայացուցիչ Կուպեր Տալին, երրորդը՝ Եվգենիա Բոյցովան՝ Ռուսաստանից:


Այս տարի մրցույթին մասնակցում էին 11 երկրների երեխաներ: Ժյուրիի կազմում էին Եվգենի Կրիլատովը, Գրիգորի Գլադկովը, Լև Լեշչենկոն, Եվգենի Կոմբարովը, Օլեգ Գազմանովը, Յուլիանա Կարաուլովան և Իգոր Կրուտոյը:

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ