Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուսաստանը չեղարկեց սահմանափակումները Թուրքիայի նկատմամբ

Ռուսաստանը չեղարկեց սահմանափակումները Թուրքիայի նկատմամբ
03.06.2017 | 11:35

Ռուսաստանի իշխանությունները չեղյալ հայտարարեցին թուրքական մթերքի ներմուծման արգելքը: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ստորագրած որոշման համաձայն՝ սահմանափակումներից ազատվել են սառեցված մսեղենը, հավերի և հնդկահավերի ենթամթերքը, վարունգը, խնձորը, տանձը, խաղողը, ելակը, մորին, վերացվել են թուրքական ծագում ունեցող կազմակերպությունների մատուցած ծառայությունների նկատմամբ սահմանափակումները՝ շինարարություն, զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ:

Ռուսաստանի կողմից պատժամիջոցների վերացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի՝ մայիսի 3-ին Սոչիում բանակցությունների արդյունքում:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ