Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ճապոնիայի կայսրը գահը փոխանցում է որդուն

Ճապոնիայի կայսրը գահը փոխանցում է որդուն
03.06.2017 | 11:36

Ճապոնիայի խորհրդարանը հավանություն տվեց օրինագծին, որով Ակիհիտո կայսրը իրավունք է ստանում հրաժարվել գահից՝ ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին փոխանցելու համար: Այժմ օրինագիծը պետք է հաստատի Խորհրդականների խորհուրդը, որի նիստը տեղի կունենա հունիսի 9-ին:

Վերջին 200 տարում սա կլինի առաջին դեպքը, երբ Ճապոնիայի կայսրը հրաժարվում է գահից: Երկրի ներկայիս օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս: Փաստաթուղթը հատուկ մշակվել է 83-ամյա կայսր Ակիհիտոյի համար, կառավարությունը չի ցանկացել մշտական գործող ուղղումներ մտցնել կայսերական տան մասին օրենքում:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ