Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության պատգամավորը

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության պատգամավորը
03.06.2017 | 11:41

Դիարբեքիրի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին՝ տեղեկացնում է Reuters-ը: Բայդեմիրին կասկածում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պետական պաշտոնյաներին վիրավորելու մեջ:

Քրդամետ կուսակցության 11 պատգամավորներ՝ այդ թվում ընդդիմադիր ուժի առաջնորդներ՝ Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը ճաղերի հետևում են տարբեր մեղադրանքներով:

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ