Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Երևանում ավտոբուս է կողաշրջվել

Երևանում ավտոբուս է կողաշրջվել
03.06.2017 | 11:42

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել Երևանի «Լամբադա» կամրջի մոտ ավտոբուսի կողաշրջման մասին: Կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ: Շտապօգնության մեքենաներով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել 3 երեխա և 3 մեծահասակ:

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ