Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը

Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը
03.06.2017 | 23:37

«ԱՄՆ-ը միանշանակ պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլուն ուղղված շնորհավորական նամակում՝ Վրաստանում մայիսի 26-ին նշված Անկախության տոնին:

Թրամփի նամակի տեքստը այսօր հրապարակել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը: ԱՄՆ նախագահը նամակում նշել է. «Անկախության վերականգնումից հետո Վրաստանը ժողովրդավարության ասպարեզում դարձավ տարածաշրջանի առաջատարը և իր ավանդն ունի գլոբալ անվտանգության պահպանման գործում»:

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ