Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՄԱԳԱՏԷ. Իրանը զգալիորեն նվազեցրել է միջուկային հետազոտությունների ծավալը

ՄԱԳԱՏԷ. Իրանը զգալիորեն նվազեցրել է միջուկային հետազոտությունների ծավալը
03.06.2017 | 23:46

«Իրանը հավատարիմ է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին»՝ երեկ հրապարակած զեկույցում նշել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները:

Նրանց պնդմամբ՝ Թեհրանը զգալիորեն նվազեցրել է ակտիվությունը միջուկային հետազոտությունների ոլորտում: Բացի այդ, ըստ գործակալության մասնագետների, Թեհրանի տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի պաշարները այժմ շատ ավելի սահմանափակ են, քան միջուկային համաձայնագրով թույլատրված ծավալները:

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ