Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

C-400-ի վաճառքի շուրջ թուրք-ռուսական բանակցությունները

C-400-ի վաճառքի շուրջ թուրք-ռուսական բանակցությունները
05.06.2017 | 09:23

«Թուրքիային` ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի շուրջ բանակցությունները ավարտական փուլում են»,- հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` վկայակոչելով սպառազինության արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» ընկերության հայտարարությունը:

Կողմերը գրեթե ավարտել են գործարքի տեխնիկական հարցերի քննարկումը: «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը չի բացահայտել, թե ինչ վիճակում են C-400-ի գնի շուրջ Անկարայի և Մոսկվայի միջև ընթացող բանակցությունները: Ավելի վաղ ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնել միջպետական վարկ տրամադրել Թուրքիային՝ հատուկ սպառազինություն գնելու նպատակով:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ