Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լեյլա Մուստաֆաևան մերժել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու առաջարկը

Լեյլա Մուստաֆաևան մերժել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու առաջարկը
05.06.2017 | 09:24

Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված և Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլու կինը` Լեյլա Մուստաֆաևան, մերժել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու առաջարկը, որ արել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն նամակում նա առաջարկել էր. «Ելնելով ստեղծված իրավիճակից` բացառության կարգով Աֆղան Մուխթարլու կնոջն ու երեխաներին վրացական քաղաքացիություն տրամադրել` արագացված ընթացակարգերի կիրառմամբ»: Լրագրողի կինը հայտարարել է, որ այդ տարբերակն իր համար անընդունելի է: «Վրացական իշխանությունները փորձում են այս ողջ պատմությունը վերածել բեմադրված շոուի»՝ հայտարարել է Լեյլա Մուստաֆաևան:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ