ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Համերգ՝ Խաչատրյանի անվան մրցույթին ընդառաջ

Համերգ՝ Խաչատրյանի անվան մրցույթին ընդառաջ
06.06.2017 | 00:57

Հունիսի 5-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի՝ Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում Խաչատրյանի անվան մրցույթին ընդառաջ տեղի ունեցավ կամերային երաժշտության ցերեկույթ։ Ելույթ ունեցան ԱՊՀ երիտասարդական նվագախմբի մենակատարները։ Նշենք, որ ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը ժամանել է Երևան՝ մասնակցելու Խաչատրյանի մրցույթի բացման արարողությանը։


Համերգային ծրագրում հնչել են Ֆելիքս Մենդելսոնի, Մորիս Ռավելի, Յենո Հուբայի, Ֆրանց Լիստի, Նիկոլայ Մեդտների ստեղծագործությունները։ Կատարումներով հանդես են եկել ջութակահարուհի Աննա Սավկինան, դաշնակահարներ Լարիսա Բունակովան և Դմիտրի Կալաշնիկովը։


Աննա Սավկինան սովորում է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է երկրի ու Երևանի ջերմությամբ, հյուրընկալությամբ։ Ջութակահարուհին, խոսելով իր անցած երաժշտական ճանապարհի մասին, նկատում է, որ փոքր տարիքից սիրել է երաժշտությունը։ Ծնողները նկատել են այդ նախասիրությունը և տարել երաժշտական դպրոց։ Նախ ցանկություն են ունեցել իրենց զավակին տալ դաշնամուրի դասերին, սակայն քանի որ աղջնակը շատ փոքրամարմին էր, որոշել են նրան տալ ջութակի դասերի։ Երիտասարդ երաժիշտը նկատում է, որ շատ ուրախ է, որ ջութակահար է դարձել, քանի որ և՜ ջութակը, և՜ երաժշտական գործունեությունն իրեն միմիայն հաճույք են պարգևում։
Դմիտրի Կալաշնիկովն այս տարի է ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան։ Դմիտրին ասում է, որ շատ պատահական է դարձել երաժիշտ, ընտանիքում երաժիշտներ չկան, ծանոթներից մեկն իրեն ներկայացրել է կոնսերվատորիայի պրոֆեսորներից մեկին, այնուհետև ընդունվել է երաժշտական դպրոց, աստիճանաբար սկսել է զբաղվել երաժշտությամբ ու սիրել այն։ Երեք տարեկանից զբաղվում է երաժշտությամբ, և այդպես արդեն 19 տարի։


Համերգի ունկնդիրը՝ Չայկովսկու անվան դպրոցի ուսուցիչներն ու սաները, մեծ հաճույքով ունկնդրեցին մոսկովյան երիտասարդ երաժիշտների կատարումները։ Դպրոցի սաները նշում էին, որ հետաքրքիր էր համեմատել հայ և ռուս կատարողական արվեստները։

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ