Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրանը երկխոսության կոչ է անում Կատարին և Պարսից ծոցի երկրներին

Իրանը երկխոսության կոչ է անում Կատարին և Պարսից ծոցի երկրներին
06.06.2017 | 01:31

Իրանը երկխոսության կոչ է անում Կատարին և Պարսից ծոցի երկրներին: «Տարածաշրջանի պետությունների միջև տարաձայնությունների, ներառյալ Կատարի ու նրա երեք հարևանների միջև ներկա խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական և խաղաղ եղանակների, կողմերի միջև երկխոսության միջոցով»՝ ասել է Իրանի ԱԳ նախարար Բահրամ Հասեմին:

Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին, որի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը, հայտարարել է, որ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու արաբական երկրների որոշումը չի նպաստում ճգնաժամից Մերձավոր Արևելքի դուրս գալուն:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ