Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

7 երկրներ, այդ թվում՝ Մալդիվները, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները

7 երկրներ, այդ թվում՝ Մալդիվները, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները
06.06.2017 | 01:34

Մալդիվյան Հանրապետությունը հայտարարել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ հաղորդում է «Էլ Արաբիա» հեռուստաալիքը։ «Մալդիվյան Հանրապետությունը վերջին երկիրն է, որը Կատարի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները»,- ասվում է հաղորդագրությունում։


Երկուշաբթի առավոտյան Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման և արաբական այդ երկրներում իրավիճակն ապակայունացնող գործողություններում։ Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Լիբիան և Եմենը։

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ