ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արմեն Ամիրյանը նոր ծրագիր է առաջարկում

Արմեն Ամիրյանը նոր ծրագիր է առաջարկում
06.06.2017 | 01:35

Հեռուստատեսությունների համար սերիալները ֆինանսների և դիտողականության խնդիր են լուծում՝ հունիսի 5-ին, լրագողների հետ զրույցում նշել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով հայկական հեռուստաալիքներով հնդկական սերիալների առատությանը: Նրա խոսքով, հեռուսատեսության, ինչպես նաև գիտության, արվեստի բոլոր տեսակները պետք է առաջնորդվեն ոչ թե պահանջարկով, այլ իրենց առաջարկով ձևավորեն պահանջարկ.

«Այս առումով մշակույթի նախարարությունը ծրագիր ունի, և մենք համագործակցում ենք տարբեր մասնավոր հեռուստաընկերությունների հետ: Սեպտեմբերից Հանրային հեռուստատեսության հետ մենք արտադրում ենք մի բազմասերիանոց գեղարվեստական կինոնկար, ուշադրություն դարձրեք՝ չեմ ասում սերիալ, որպեսզի իր որակով այդ բազմասերիանոց կինոնկարը հակակշիռ դառնա այն սերիալներին, որոնք այսօր եթերում գոյություն ունեն»: Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է:

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ