Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուս հաքերները փորձել են կոտրել ԱՄՆ քվեարկության համակարգը

Ռուս հաքերները փորձել են կոտրել ԱՄՆ քվեարկության համակարգը
06.06.2017 | 17:01

Երեկ ամերիկյան Intercept պարբերականում հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի փաստաթուղթը վկայում է, որ Ռուսաստանի ռազմական հետախուզության հաքերները փորձել են կոտրել ամերիկյան քվեարկության համակարգը նախագահական ընտրություններից առաջ:


Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այս հույժ գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեղադրանքով ձերբակալել է Ազգային անվտանգության գործակալության մի աշխատակցի: 2017-ի մայիսի 5-ով թվագրված փաստաթղթում չի հստակեցվում՝ ազդե՞լ են հաքերների գործողությունները ԱՄՆ նախագահի 2016-ի ընտրությունների արդյունքների վրա:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ