Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մոսկվայի դատարանը կարճեց The Guardian-ի լրագրողի գործը

Մոսկվայի դատարանը կարճեց The Guardian-ի լրագրողի գործը
06.06.2017 | 17:02

Մոսկվայի Տվերսկի շրջանի դատարանը կարճել է The Guardian-ի լրագրող Ալեք Լունի գործը։ Լրագրողը ձերբակալվել էր մայիսի 26-ին Մոսկվայում՝ հակակոռուպցիոն ցույցը լուսաբանելու ժամանակ։ Լունը մեղադրվում էր չհամաձայնեցված հրապարակային միջոցառմանը մասնակցելու մեջ։

Քննության տվյալներով, նա քաղաքական կարգախոսներ է հնչեցրել։ Ալեք Լունը հայտարարել է, որ այդ օրն ինքն իր լրագրողական պարտականություններն է կատարել, ոստիկաններին էլ ներկայացրել է իր հավատարմագիրը։ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ոստիկանների գործողությունները և կոչ արել պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմինների աշխատակիցներին։

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ