Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լարված իրավիճակ՝ Ֆիրդուսիում

Լարված իրավիճակ՝ Ֆիրդուսիում
06.06.2017 | 17:06

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախօրեին անդրադարձել էր Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործունեությանը՝ նշելով, թե առաջիկայում այդտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվելու, հետևաբար, տոնավաճառի առևտրականներին պետք է տեղափոխել մայրաքաղաքում գործող այլ տոնավաճառներ ու շուկաներ։ Նրանք հրաժարվում են առաջարկվող պայմաններից և չեն պատրաստվում այլ առևտրի կենտրոններ տեղափոխվել, քանի որ նման տեղերում արդեն եղել են, և հետ են եկել «Ֆիրդուսի»։


«Շարժ չկա, հաճախորդ չկա, գնանք ի՞նչ անենք։ Ստեղ գոնե մեր հաճախորդներն ունենք, ապրանքը էժան է, շատ թե քիչ առևտուր կա։ Բացի դա էլ, ամբողջ ձմեռ սառնամանիքին կանգնել ենք, որ գոնե էս սեզոնին առևտուր լինի, էդ էլ տեղից հանում են։ Ո՞վ է բերելու մեր վարկերը փակի»,- ասացին առևտրականները։
«Ֆիրդուսի» տոնավաճառ եկավ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ Նա ասաց, թե մեկ շաբաթ պայմանական ժամանակ են տրամադրում, որ գույքագրում անեն և պատրաստվեն տեղափոխվելուն։ «Մայրաքաղաքում բազմաթիվ այլ շուկաներ կան, ես որևէ մեկի անունը չեմ տալիս, որտեղ ուզում եք, այնտեղ էլ գնացեք, պայմանները մենք արդեն առաջարկել ենք, մի քանի ամիս տարածքի վարձ չեք մուծի»,- առևտրականներին ասաց Դավիթ Օհանյանը։


Առևտրականները համաձայն չէին Դավիթ Օհանյանի առաջարկած պայմանների հետ։

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ