Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բոբ Դիլանը գրել է Նոբելյան ճառը

Բոբ Դիլանը գրել է Նոբելյան ճառը
06.06.2017 | 17:07

Շվեդիայի թագավորական ակադեմիան ստացել և կայքում հրապարակել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանի Նոբելյան ճառը: Ամերիկացի լեգենդար բանաստեղծն ու երաժիշտը իրականացրել է Նոբելյան մրցանակի գումարային մասը ստանալու անհրաժեշտ պայմանը: Ճառը պետք է ուղարկվեր ակադեմիային մինչև 2017 -ի հունիսի տասը, և այժմ երաժիշտը կարող է ակնկալել 8 միլիոն շվեդական կրոն (մոտ մեկ միլիոն դոլար) մրցանակը: Ակադեմիան Դիլանի տեքստն անվանել է «անսովոր և պերճախոս»:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ