Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իշխան Զաքարյանի կինն ազատվել է աշխատանքից

Իշխան Զաքարյանի կինն ազատվել է աշխատանքից
06.06.2017 | 20:13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ազատել է աշխատանքից:

Գայանե Սողոմոնյանը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանի կինն է: Գայանե Սողոմոնյանը ԱԺ ընտրություններից առաջ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ