Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Արամ արքեպիսկոպոս Աթեշյան. Վրդովված եմ անհատների, ոչ թե եկեղեցականների դեմ

Արամ արքեպիսկոպոս Աթեշյան. Վրդովված եմ անհատների, ոչ թե եկեղեցականների դեմ
06.06.2017 | 20:42

Այսօր բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը սկսեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը, որին ներկա էր նաև Պոլսո Հայոց պատրիարքական նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Նա խուսափեց պատասխանել հարցերին, նշեց, որ չի ուզում մեկնաբանել այն, ինչ տեղի է ունեցել Պոլսո պատրիարքությունում, ասաց, որ վրդովված է անհատների դեմ, ոչ թե եկեղեցականների:

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ