Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Սիրիա

Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Սիրիա
07.06.2017 | 18:07

Այսօր Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Օգնությունը ներառում է 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք, և Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով:

Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»։ Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել Հայաստանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ