Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Գերմանիայի կառավարությունը պաշտպանեց Ինջիրլիքից գերմանական զորախմբի դուրսբերումը

Գերմանիայի կառավարությունը պաշտպանեց Ինջիրլիքից գերմանական զորախմբի դուրսբերումը
07.06.2017 | 18:09

Գերմանիայի կառավարությունը այսօր պաշտպանել է Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից գերմանացի զինծառայողներին դուրս բերելու պլանը՝ հաղորդում է Reuters-ը: Բեռլինը պլանավորում է 280 զինծառայողներին տեղափոխել Հորդանանի ավիաբազա:

Թուրքիայի և Գերմանիայի միջև լարվածությունը մեծացավ, երբ Անկարան չթույլատրեց Բունդեսթագի պատգամավորների այցելությունը Ինջիրլիք ավիաբազա՝ գերմանացի զինծառայողներին տեսակցելու նպատակով:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ