Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 10-րդ պետությունը

Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 10-րդ պետությունը
08.06.2017 | 00:43

Հնդկական օվկիանոսում գտնվող կղզի-պետությունը՝ Կոմորյան կղզիները, հայտարարել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Իշխանությունները ծանուցում են ուղարկել Մորոնիում Կատարի դեսպանություն: Որոշումն ուժի մեջ կմտնի այսօրվանից:

Կատարի հետ դիվանագիտական կապերը խզել էին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենը, Լիբիան, Մալդիվյան և Մավրիկիայի հանրապետությունները:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ