Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Արթուր Խաչատրյանը՝ Շիրակի մարզպետ

Արթուր Խաչատրյանը՝ Շիրակի մարզպետ
09.06.2017 | 00:00

Կառավարության որոշմամբ՝ Տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք։


«ՈՒնենալով տարածքային կառավարման նախարարության աշխատանքի փորձ և, փաստորեն, առօրյա շփվելով այն մշակույթի և այն կանոնների հետ, որը մենք ուզում ենք, որպեսզի մեր մարզպետարաններում կիրառենք կառավարման, հույս ունենք, որ Դուք շատ արագ այնտեղ կկանոնակարգեք աշխատանքները»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ