Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրանը պարենամթերքով առաջին ինքնաթիռն է ուղարկել Կատար

Իրանը պարենամթերքով առաջին ինքնաթիռն է ուղարկել Կատար
09.06.2017 | 00:05

Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Կատար:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կատարի իշխանությունները Իրանի և Թուրքիայի հետ բանակցություններ են վարում պարենամթերքի և ջրի մատակարարումների շուրջ Պարսից ծոցի պետությունների կողմից սահմանված պարենային արգելքի պատճառով, պետություններ, որոնք Դոհային մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ և նրա հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ