Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մակեդոնիայի վարչապետը պատրաստ է փոխել երկրի անվանումը

Մակեդոնիայի վարչապետը պատրաստ է փոխել երկրի անվանումը
09.06.2017 | 00:06

Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը հայտարարել է, թե պատրաստ է, որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցի Հարավսլավիայի նախկին Մակեդոնիայի Հանրապետություն անվանմամբ, ինչը պնդում է Հունաստանը: Նախօրեին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Զաևին շնորհավորել էր պաշտոնն ստանձնելու առթիվ և հաստատել Աթենքի դիրքորոշումը Մակեդոնիայի անվանման շուրջ վեճում:

«Կա երկու ճանապարհ. կամ լուծել խնդիը, կամ ժամանակավոր անվանումով անդամակցել ՆԱՏՕ-ին և Հունաստանի հետ շարունակել բանակցություններն այն խնդրի շուրջը, որը Հունաստանն ունի մեր երկրի սահմանադրական անվանման հարցում, Եվրամիությանը մեր ինտեգրման առնչությամբ: Նրանք պարզորոշ հասկանում են, որ դեպի Եվրամիություն մեր ձգտումը նույնպես ուժեղ է»,- հայտարարել է Զաևը՝ ելույթ ունենալով MPT ազգային հեռուստաալիքով: Նա հավելել է, որ առաջիկա ամիսներին սպասում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցին Սկոպիե, «որը երկրի առջև կբացի» ՆԱՏՕ- ին «լիիրավ անդամակցելու դռները»։

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ