Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Շավարշ Քոչարյան. Կատարի խնդիրը «մեր դաշտից դուրս է»

Շավարշ Քոչարյան. Կատարի խնդիրը «մեր դաշտից դուրս է»
09.06.2017 | 13:49

ՀՀ ԱԳՆ հայտարարությունից հետո Իրանում ահաբեկչական հարձակմանն անդրադարձել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ վերահաստատելով, որ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իրանում տեղի ունեցած հարձակումները:


«Այն, ինչ տեղի ունեցավ Իրանում, շատ դատապարտելի է: Բայց փաստ է, որ սա պահանջում է տարբեր ուժերի, և առաջին հերթին գերտերությունների համագործակցություն»,- հավելեց Քոչարյանը: Նա նշում է, որ այսօր որևէ երկիր ապահովագրված չէ նման վտանգից՝ ավելացնելով, որ միևնույն ժամանակ ասել, թե Կատարն իրենից վտանգ է ներկայացնում ակաբեկչության տեսանկյունից, ճիշտ չի լինի։ «Մեր գիծը՝ կապված ընդհանուր առմամբ զբոսաշրջության հետ, խթանման հետ, շարունակվելու է: Կատարը ընդամենը պետություններից մեկն է: Մոտակա ժամանակ կլինի ևս մի վեց պետություն, որոնց հետ այդ ազատականացումը կանենք: Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ տարածաշրջանում, ասենք նույն Վրաստանը շատ ավելի մեծ թվով երկրների համար ազատականացում է իրականացրել, և բնական է, որ դա բերել է նրան, որ զբոսաշրջությունը նաև այդ պատճառով այնտեղ ավել է»՝ ասել է Շավարշ Քոչարյանը: Նա նշում է, որ Կատարի շուրջ ծագած խնդիրը «մեր դաշտից դուրս է». «Ես կարծում եմ, տարբեր պատճառներ կարելի է նշել, այդ խնդիրը մեր դաշտից դուրս է»:

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ