Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԼՂ հակամարտության հարցով միջազգային հանրության արդեն հասցեական գնահատականներին պետք է հետևեն հստակ պատժամիջոցները

ԼՂ հակամարտության հարցով միջազգային հանրության արդեն հասցեական գնահատականներին պետք է հետևեն հստակ պատժամիջոցները
09.06.2017 | 13:52

Ադրբեջանը տարիներ շարունակ, իսկ վերջին երկու տարիներին ավելի ինտենսիվ իրականացնում է խաղաղ բանակցությունների տորպեդահարման քաղաքականություն՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանը։

«Հստակ է, որ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում կա մեկ ապակառուցողական կողմ՝ դա Ադրբեջանի Հանրապետությունն է, և այդ իմաստով մի բան կարող ենք ասել, որ միջազգային հանրության արդեն հասցեական գնահատականներին, կարծում եմ, պետք է հետևեն հստակ պատժամիջոցները, քանի որ Ադրբեջանը շարունակաբար սպառնում է տարածաշրջանային կայունությանը»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ