Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱԺ-ն ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը

ԱԺ-ն ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը
09.06.2017 | 14:48

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը՝ 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Օրինագծով կընդլայնվի հայտարարագրեր ներկայացնողների ցանկը և 500-ի փոխարեն 2200 պաշտոնյաներ կպարտավորվեն հանրությանը ներկայացնել ունեցվածքը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևելու է հայտարարագրերին, քննելու է հայտարարագրմանն առնչվող խախտումներին վերաբերող գործեր։ Հանձնաժողովի անդամներին ընտրելու է խորհրդարանը՝ պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ:

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ