Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՀՀ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները ԵՄ առաջնահերթություններից են

ՀՀ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները ԵՄ առաջնահերթություններից են
10.06.2017 | 02:16

Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Դեսպանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդման միջոցառումների արդյունավետ իրականացումն ու ԵՄ աջակցությունը հայտնել դրանք կյանքի կոչելու հարցում:

Դավիթ Հարությունյանը արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները համարել է անհետաձգելի և դեսպանի հետ քննարկել նշված ոլորտներում, էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործմանը, Աշխատանքային օրենսգրքի բարեփոխմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունները:

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ