Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Տուսկը Մեծ Բրիտանիային կոչ է արել Brexit-ի բանակցությունները չձգձգել

Տուսկը Մեծ Բրիտանիային կոչ է արել Brexit-ի բանակցությունները չձգձգել
10.06.2017 | 02:27

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիային կոչ է արել Brexit-ի բանակցությունները չձգձգել: «Մենք չգիտենք, թե երբ կսկսվեն Brexit-ի բանակցությունները: Մենք գիտենք, թե երբ պետք է դրանք ավարտվեն: Հնարավոր ամեն ինչ արեք, որ խուսափեք «բանակցությունների բացակայության» հետևանքով «գործարքի բացակայությունից»,- իր Twitter-ում գրել է նա:


Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնիեն Twitter-ում նշել է, որ Brexit-ի բանակցությունները պետք է սկսվեն, երբ Մեծ Բրիտանիան պատրաստ լինի: «ԵՄ-ի ժամանակացույցը և դիրքորոշումը հստակ են: Եկեք մեր մտքերը միավորենք գործարքը կնքելով»,- գրել է նա:

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ