Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ

ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ
10.06.2017 | 23:29

Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ՝ հայտնել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդից:

Մեկնաբանելով Bloomberg-ի տեղեկությունը՝ Սպիտակ տնից հայտնել են, որ այդ հաղորդագրությունը ճիշտ չէ: «Մեր նախագահի օրակարգը դեռևս մշակվում է»,- ասել է աղբյուրը: Bloomberg-ը հայտնել էր, թե Թրամփը մտադիր է հանդիպել Պուտինին Եվրոպա կատարելիք այցի շրջանակում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախագահների հանդիպումը կարող է կայանալ Համբուրգում հուլիսի 7-8-ին կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ