Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփը Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքները «զարմանալի» է անվանել

Թրամփը Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքները «զարմանալի» է անվանել
10.06.2017 | 23:30

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընտրությունների վերջնական արդյունքներն իր համար անակնկալ էին: «Զարմանալի է»,- անցած ընտրությունները մեկնաբանելու լրագրողների հարցին հակիրճ պատասխանել է ԱՄՆ նախագահը՝ հրաժարվելով բացատրություններից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պահպանողական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չստացավ: Մեյը հայտարարել է, որ մտադիր է կոալիցիա կազմել հյուսիսիռլանդական դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ:

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ