Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լավրով. Կատարի ճգնաժամը կարգավորելու համար Մոսկվան պատրաստ է անել հնարավորը

Լավրով. Կատարի ճգնաժամը կարգավորելու համար Մոսկվան պատրաստ է անել հնարավորը
11.06.2017 | 11:24

Կատարի ճգնաժամը կարգավորելու համար Մոսկվան պատրաստ է անել հնարավորը՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով կատարցի գործընկեր Մուհամեդ բեն Աբդել Ռահման էլ Թանիի հետ բանակցությունները: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապ է պահում վերջին ժամանակներում ծավալված իրադարձությունների մասնակիցների հետ։ «Այն ամենը, ինչ Ռուսաստանը կկարողանա անել ներգրավված կողմերի համաձայնության, շահագրգռվածության պարագայում, մենք կաշխատենք ձեռնարկել»,- վստահեցրել է Լավրովը։

Նա նշել է, որ Մոսկվայում անհանգստանում են ստեղծված իրադրության հետ կապված։ «Ելնելով սկզբունքային պատկերացումներից՝ մենք չենք միջամտում ոչ այլ պետությունների ներքին գործերին, ոչ նրանց երկկողմանի հարաբերություններին։ Սակայն մեզ չի կարող ուրախացնել մեր գործընկերների հարաբերությունների վատացումը»,- ասել է Լավրովը։

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ