Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ գլխավոր դատախազը կմասնակցի Սենատի լսումներին

ԱՄՆ գլխավոր դատախազը կմասնակցի Սենատի լսումներին
11.06.2017 | 22:23

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը որոշել է ելույթ ունենալ Սենատի Հետախուզության հարցերի հանձնաժողովի լսումներում ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիի ցուցմունքների վերաբերյալ: Իր որոշումը Սեշնսը նամակով հաղորդել է սենատոր Ռիչարդ Շելբիին: Ավելի վաղ նա ծրագրում էր ելույթ ունենալ Սենատի բյուջետային հարցերի հանձնաժողովում, բայց փոխել է մտադրությունը ՀԴԲ-ի նախկին տնօրենի հունիսի 8-ի ելույթից հետո:

Նամակում գլխավոր դատախազը նշել է Սենատի հետախուզության հանձնաժողովը, որ հետաքննում է Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցը ԱՄՆ նախագահական ընտրություններին որպես «առավել հարմար հարթակ»՝ Կոմիի ելույթից հետո ծագած հարցերի պարզաբանման համար:

Հինգշաբթի օրը ՀԴԲ-ի նախկին տնօրենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրեց ՀԴԲ-ին զրպարտելու մեջ: Կոմիի կարծիքով՝ սուտ են նախագահի խոսքերը, որ ՀԴԲ-ն իր աշխատանքները չի կարողանում կատարել: Նամակում Սեշնսը չի ճշտում՝ իր ցուցմուները հրապարակային կլինեն, թե լսումները փակ դռների հետևում կանցնեն:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ