Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

12 զոհ, տասնյակ ուխտավորներ վիրավոր են Ռուսաստանում

12 զոհ, տասնյակ ուխտավորներ վիրավոր են Ռուսաստանում
12.06.2017 | 15:59

Ռուսաստանում առնվազն 12 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել ավտոբուսի վթարի հետևանքով՝ Իրկուտսկ - Չիտա ավտոճանապարհին։
Տարածաշրջանի սրբատեղիներ Ռուս ուղղափառ եկեղեցու ուխտավորներ տեղափոխող ավտոբուսում 51 մարդ է եղել: Ավտոբուսը կողաշրջվել է: Վթարի վայրի մոտակայքում ավտոճանապարհի վրա աշխատանքներ էին իրականացվում:


Անդրբայկալյան նահանգում հունիսի 13-ը սգո օր է հայտարարվել:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ