Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփը Կատարին մեղադրել է ահաբեկչությունը ամենաբարձր մակարդակով հովանավորելու մեջ

Թրամփը Կատարին մեղադրել է ահաբեկչությունը ամենաբարձր մակարդակով հովանավորելու մեջ
12.06.2017 | 16:04

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Կատարին մեղադրել է ահաբեկչությունը «ամենաբարձր մակարդակով» հովանավորելու մեջ՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով պետդեպարտամենտի ջանքերը Պարսից ծոցում լարվածությունը թուլացնելու և արաբական երկրների կողմից Կատարի շրջափակումը վերացնելու ուղղությամբ:

«Կատարի պետությունը, ցավոք, իր ողջ պատմության ընթացքում ֆինանսավորել է ահաբեկչությունը ամենաբարձր մակարդակով»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Այնպես որ, մենք պետք է որոշում կայացնեինք՝ գնալ հեշտ ճանապարհո՞վ, թե՞ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Մենք պետք է դադարեցնենք ահաբեկչության ֆինանսավորումը: Ես որոշում եմ կայացրել: ժամանակն է, որ Կատարը դադարեցնի ահաբեկչության ֆինանսավորումը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը, հավելելով, թե ինքն անձամբ մասնակցել է արաբական պետությունների կողմից Կատարի դեմ քայլերի պլանավորմանը: Դոհան կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ