Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կոսովոյի խորհրդարանի ընտրություններում առաջատարը դեմոկրատական կուսակցությունն է

Կոսովոյի խորհրդարանի ընտրություններում առաջատարը դեմոկրատական կուսակցությունն է
13.06.2017 | 01:06

Կոսովոյում իշխող դեմոկրատական կուսակցությունը թեև առաջատարն է երեկ անցկացված վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում, բայց հավանաբար չի ստանա բավարար մանդատներ կառավարություն կազմելու համար՝ ոչ միայնակ, ոչ նախատեսված կոալիցիոն գործընկերների հետ։ Հունիսի 11-ի քվեարկությունը նաև ամրապնդեց ձախակողմյան «Ինքնորոշման շարժում» կուսակցության դիրքերը, որը գրեթե կրկնապատկել է իր աջակիցների թիվը վերջին ընտրություններից հետ և այս անգամ հայտնվել երկրորդ տեղում

2008-ին Սերբիայից անկախություն հռչակելուց հետո Կոսովոյում երրորդ անգամ են խորհրդարանական ընտրություններ անցկացվում: Վաղաժամկետ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ, երբ Կոսովոյի խորհրդարանը անվստահություն հայտնեց վարչապետ Իսա Մուստաֆայի կառավարությանը:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ