Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեյմս Ապաթուրայը քննարկել են համագործակցության հարցեր

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեյմս Ապաթուրայը քննարկել են համագործակցության հարցեր
13.06.2017 | 01:16

Հունիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային:

Նախարարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության շրջանակներում արձանագրված արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության օրակարգային հարցերի` Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ուղղություններով իրականացվող փոխգործակցությանը: Էդվարդ Նալբանդյանը Ջեյմս Ապաթուրային ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:


Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ