Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԻՊ-ը սպառնում է նոր հարձակումներով

ԻՊ-ը սպառնում է նոր հարձակումներով
13.06.2017 | 21:36

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ձայնագրություն է տարածել, որում սպառնում է մահմեդականների սուրբ ամիս Ռամադանի ընթացքում նոր հարձակումներ գործել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում, Ավստրալիայում, Իրանում, Իրաքում, Սիրիայում և Ֆիլիպիններում: Ռամադանը սկսվել է մայիսի վերջին:

Ձայնագրության հավաստիությունը դեռևս ճշտված չէ, սակայն ձայնը նման է նախորդ հաղորդագրության ձայնին, որը ենթադրաբար պատկանում է ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբի ալ-Հասան ալ-Մուհաջերին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է երկու շաբաթից մամուլի ասուլիս հրավիրել, որի ընթացքում մանրամասներ կներկայացնի «Իսլամական պետության» դեմ պայքարի իր ծրագրից:

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ