Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ալիևը մահմեդական երկրների դեսպանների հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը

Ալիևը մահմեդական երկրների դեսպանների հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը
13.06.2017 | 21:39

Ադրբեջանի նախագահը Բաքվում մահմեդական երկրների դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Ռամադանի առիթով հրավիրված հանդիպման ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության թեման: Իլհամ Ալիևը հերթական անգամ ներկայացրել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, ըստ որի՝ «Հայաստանը բռնազավթել է ադրբեջանական հողերը, խախտում է միջազգային նորմերը, արհամարհում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»:

Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի «միայն միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ