Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ քննարկել է Կատարի իրավիճակը

Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ քննարկել է Կատարի իրավիճակը
13.06.2017 | 21:41

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-սաուդյան հարաբերությունների զարգացման հրատապ հարցերը: Երկկողմանի համագործակցության ակտիվացման փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել:

Նրանք կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ՝ անդրադառնալով Կատարի լարված իրավիճակին, որը չի նպաստում Սիրիայի ճգնաժամի կարգավորման և ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի ընթացքում համատեղ ջանքերի կոնսոլիդացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումները շարունակելու մասին:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ