Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայաստանն ու Էստոնիան ակտիվ կաշխատեն էլեկտրոնային կառավարման և թվայնացման բնագավառներում

Հայաստանն ու Էստոնիան ակտիվ կաշխատեն էլեկտրոնային կառավարման և թվայնացման բնագավառներում
13.06.2017 | 21:45

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Սվեն Միկսերին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնութագրել որպես բարեկամական և արդյունավետ՝ վարչապետը կարևորել է համագործակցության հետագա խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Վարչապետ Կարապետյանի առաջարկությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ակտիվ աշխատել էլեկտրոնային կառավարման և թվայնացման բնագավառներում փորձի փոխանակման ուղղությամբ:


ՀՀ վարչապետը և Էստոնիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: ԵՄ-ում Էստոնիայի առաջիկա նախագահության համատեքստում Սվեն Միկսերը ներկայացրել է Էստոնիայի նախագահության առաջնահերթությունները: Կողմերն անդրադարձել են ԵՄ-ում Էստոնիայի նախագահության ընթացքում կայանալիք գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ