Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մինսկը հայտարարում է ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալման մասին

Մինսկը հայտարարում է ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալման մասին
14.06.2017 | 09:13

Բելառուսական ԱԱԾ-ի ղեկավար Վալերի Վակալչուկը հայտարարել է, որ բելառուսական իշխանությունները տարվա սկզբից ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 8 անձանց: Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալներից մեկը կապ ունի Արևմտյան Եվրոպայում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու հետ:

Բելառուս պաշտոնյան չի հստակեցրել՝ որտեղ էր իրականացվելու ծրագրված հարձակումը և տեղի ունեցել է: Վակալչուկի խոսքով, 2016-ին Բելառուսում ահաբեկչության հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 17 մարդ, իսկ 2015-ին՝ 21:

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ